Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է
27.11.2013 | 15:14

«Ես Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել, որ հասկանամ ՄՄ որոշումը»,- այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը` նշելով, թե այդ փաստաթղթի ոչ միայն մանրամասներին, այլև «խոշորներին» էլ ծանոթ չենք:

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը համաձայնեց քննարկման մասնակիցների հետ, որ իսկապես տեղեկատվության պակաս կա այս որոշման առնչությամբ: «Մենք թերագնահատում ենք ինքներս մեզ: Մեր արտաքին քաղաքականությունը չի շեղվում ԵՄ ինտեգրվելու ճանապարհից»,- անդրադառնալով գործընկերների որակումներին` ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ արձանգրեց, որ չի կարող քաղաքական և տնտեսական առումներով Հայաստանը տարբեր տեղերում լինել: «Չի կարող քաղաքական առումով լինել մի տեղում, տնտեսական` մեկ այլ, իսկ զվարճանքի առումով Բրազիլիայում»,- հեգնեց Սաֆարյանը` հավելելով, որ «չի կարող հասկանալ և-և քաղաքականությունը, որը կամ-կամ է»: «Իրականում մենք զրկվեցինք և՛ գործընկերոջից, և՛ հեռանկարից: ԵՄ-ն պիտի հասկանա, որ խոցելի իշխանությունների հետ գործ բռնելն անհույս է»,- փաստեց ընդդիմադիր գործիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ